Ռոբերտ Բիմոն (անգլերեն` Robert «Bob» Beamon, օգոստոսի 29, 1946(1946-08-29)[1][2][3][…], Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լեգենդար հեռացատկորդ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն (1968), աշխարհի ռեկորդակիր (8 մ 90 սմ)։ Նրա ռեկորդը անգերազանցելի մնաց մինչև 1991-ը։ Համարվել է աշխարհի 1968 թվականի լավագույն մարզիկը[4]։